Բավ է պառակտվել
22-05-2019 14:42

Նիկոլ Փաշինյանը մտադիր է մաքրել իր կադրային դաշտը․Ժամանակ

Եթե մինչև հաջորդ ամիս որևէ լուրջ ֆորս-մաժոր տեղի չունենա, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կառավարությունում և դրան ենթակա կառույցներում լուրջ կադրային փոփոխություններ իրականացնել, գրել է “Ժամանակ” օրաթերթը:

“Փաշինյանը հասկացել է, որ իր կադրերը ոչ միայն պրոֆեսիոնալ չեն, և չեն տիրապետում պետական կառավարման հմտություններին, այլ նաև իրենց ղեկավարած հաստատություններում չեն վայելում քիչ թե շատ հեղինակություն”,- նշվել է հոդվածում։
Օրաթերթը նկատել է, որ վերոհիշյալն ըմդհանուր առմամբ անմիջականորեն ազդում է իշխանության հեղինակության վրա: