Բավ է պառակտվել
29-04-2019 15:18

Ապրիլի 29-ին Երևանում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Դմիտրի Մեդվեդևի հետ


Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ ապրիլի 29-ի երեկոյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա իր ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Մեդվդևի հետ:

Մեդվեդևը Հայաստան կժամանի ապրիլի 30-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Նիստի ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, ԵՏՄ ամրապնդմանը, միասնական շուկաների ձեւավորմանը, համագործակցության ոլորտային ուղղությանների զարգացմանն առնչվող հարցեր:

Միջկառավարական խորհուրդը ապահովում է ԵԱՏՄ պայմանագրի և Եվրասիական տնտեսական խորհրդի որոշումների իրականացումն ու վերահսկողությունը: Այն նաև հանձնարարականներ է տալիս Եվրասիական տնտեսական խորհրդին և իրականացնում է միության շրջանակներում պայմանագրով և միջազգային պայմանագրերով նախատեսված այլ լիազորություններ: ԵԱՏՄ անդամ երկրների ինտեգրացիոն համագործակցության սկզբունքային հարցերի էական մասը քննարկվում է միջկառավարական խորհրդի շրջանակներում:

2019թ. Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ մարմինների, այդ թվում՝ միջկառավարական խորհրդի նախագահությունը: