Ահաբեկչական կազմակերպությունների ցուցակը, որոնց գործունեությունն արգելված է ՀԱՊԿ երկրներում, հաշվվում է 92։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Չորեքշաբթի Երևանում կայացած նիստում ՀԱՊԿ անվտանգության խոհուրդների քարտուղարների կոմիտեն հաստատել էր միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ցուցակը, որոնց գործունեոությունն արգելված է ՀԱՊԿ տաածքում։
«Եթե 2009 թվականին նման ցուցակում ներառված էր 32 կազմակերպություն, 2010 թվականին՝ 47, ապա այսօր՝ 92»,- ասել է Բորդյուժան հանդիպման արդյունքներով մամլո ասուլիսում։