Բավ է պառակտվել
11-11-2020 18:17

«Մինչև ժամը 24։00-ը Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու ժամկետ ենք սահմանում». Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միացել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին՝ արտահերթ նիստ անցկացնելու համար։

«Մենք հույս ունենք, որ «Իմ քայլի» պատգամավորները, որոնց անունները հնչեցվեց, կունենան այդ գիտակցությունը, պատասխանատվությունը և այսօր մինչև ժամը 24։00-ն կհրավիրեն խորհրդարանի արտահերթ նիստ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության պահանջով»,- նշեց նա։

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ առաջարկում են հետևյալ ծրագիրը. «Մինչև ժամը 24։00-ը Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու ժամկետ ենք սահմանում։ Եթե մինչև այդ նման բան տեղի չունենա, ապա 24։00-ին կհրավիրենք մամուլի ասուլիս և մանրամասն կներկայացնենք մեր ծրագիրը, որից հետո վաղը կլուծենք Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հարցը։