Բավ է պառակտվել
03-06-2019 19:01

ԲՀԿ խմբակցությունում որևէ մեկն անհատական կարծիք ասելու իրավունք չունի. Գագիկ Ծառուկյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր նիստ է հրավիրել՝ զգուշացնելով խմբակցության բոլոր պատգամավորներին՝ որևէ մեկն անհատական կարծիք հայտնելու իրավունք չունի։
Պատճառը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրերս արած այն հայտարարությանը, թե սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատության մեջ լինի։
Այսօր լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը նշեց, որ եթե խմբակցության կարծիքը լիներ ապա ինքը դա կհայտարարեր, իսկ իր հայտարարության մասին իրեն հարցրեք. այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանը տեղեկացրեց նաև, որ այսօր հրավիրել էր խմբակցության նիստ, որի ժամանակ բոլորին զգուշացվել է, որ որևէ մեկն անհատական կարծիք ասելու իրավունք չունի:
«Խմբակցությունը պետք է ընդհանուր քննարկի և ընդհանուր որոշումը ոնց լինի, այդպես պետք է հայտարարությունն արվի»,- նշեց Ծառուկյանը:

 

Արմինե Գևորգյան