Բավ է պառակտվել
17-09-2020 17:10

Մակարդակ,  մակարդակ, ի՞նչու ընկար այդպես արագ

Հայերենում մի շատ գեղեցիկ  բառ կա ՝եղկելի։  Այս բառը օգտագործում եմ շատ հազվադեպ։ Բայց վերջին երկու օրերին տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին այդ բառը  արդեն երկու օր է դուրս չի գալիս բերանիցս։

Սկսեմ սկզբից։ Այն որ վաղուց ականատես չենք լինում կիրթ ու գրագետ բանավեճերի արդեն զարմանալի չէ։ Բայց երբ երկրի բարձր ամբոնից հնչում են շրիշակի մակարդակի հայտարարություններ՝ այդ պահին չգիտես, լա՞ս թե՞ խնդաս։ Աժում երեկ մասստեր կլաս էր, ով ավելի շատ կվիրավորի մեկը մյուսիննա էլ կդառնա օրվա հերոսը։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությանը երեկ գերազանցեց ինքն իրեն։   

Պարզվեց, որ կրթական չափորոշիչները, ոչ թե գրվել են կրթության որակը բարելավելու համար, այլ բոլորովին այլ պատճառով։

Հարությունյանը գաղտանազերծեց «Կրթական չափորոշիչների շնորհիվ մի խումբ կոտայքցիներ ապագայում կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն։

 

Պետք չէ արդեն նկարագրել թե այս հայտարարությունից հետո ինչ քայլեր ձեռնարկեցին ընդդիմադիր պատգամավորները։ Նրանք սկսեցին սեղաններին թմբկահարել, սուլել ու ռեպլիկներ նետել նախարարին։

Թվում էր թե այսքանով կավարտվի կինոն, բայց վարչապետ  Նիկոլ Փաշինյանը այսօր նոր շունչ հաղորդեց։  Երկրի գլխավոր  դեմքը իր ՖԲ էջում գրեց«Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ։ Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների և ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն Աջակցել, միանշանակ աջակցել:

Պատասխանը չուշացավ և ԲՀԿ առաջնորդը  հետևյալ հայտարություն արեց։ «Կարծում եմ ժամանակն է՝ Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը», - Facebook-ի իր էջում գրել է Ծառուկյանը:

Հիշեցնենք ընթերցողին, որ  1979թ-ի մեղադրական դատավճռով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեղադրվել է ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 112.1 և 144 հոդվածներով նախատեսված արարքների համար, այն է՝ բռնաբարություն և կողոպուտ, սակայն հետո արդարացվել:

Քրեական գործի նյութերն այս տարվա հունիսի 8-ին հրապարակվել է նաև ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվական կայքումԲայց Վճռաբեկ դատարանը 1991թ-ին կայացրած վճռով բեկանել է Ծառուկյանի նկատմամբ 22 տարի առաջ կայացրած մեղադրական դատավճիռը, արդարացրել ու նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացրել:

Եթե նմանօրինակ  հայտարարություն  հնչեցներ  դեղին մամուլի ներկայացուցիչըզարմանալի ոչինչ չէր լինի։ Բայց երբ պետական պաշտոնյաններ են նման հայտարություններ անում․․․․

Հիշում եմ 90-ականներին «Ոզնիներ» թատրոնը մի տեսանյութ հրապարակեց, որտեղ  խոսում էին մակարդակի  բացակայության մասին « մակարդակ, մակարդակ,  ի՞նչու ընկար այդպես արագ» ։

 

 

Gisher.news–ի խմբագրություն