Բավ է պառակտվել
26-04-2014 20:00

Իրենց պաշտոններում են վերանշանակվել Արմեն Աշոտյանը, Արտեմ Ասատրյանն ու Արմեն Գևորգյանը

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից , ՀՀ Նախագահը հրամանագրեր է ստորագրել տարածքային կառավարման, կրթության և գիտության, աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարներ նշանակելու մասին: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Արմեն Գևորգյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար»:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Արմեն Աշոտյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար»:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Արտեմ Ասատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարար»,-ասված է հրամանագրերում: