Բավ է պառակտվել
28-02-2022 13:12

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է կասեցվի․ ՀՅԴ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է կասեցվի, երկուշաբթի օրը ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովի բացմանը հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» կուսակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Թուրքիան շարունակում է օգտագործել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն օգտագործել իր և Ադրբեջանի պահանջները բավարարելու նպատակով, ուստի, այսպես կոչված՝ «հայ-թուրքական հաշտեցման» գործընթացը պետք է կասեցվի»,- ասաց Սաղաթելյանը։

Հայ-թուրքական հանդիպումների մասին

Հունվարի 14-ին Մոսկվայում կայացավ երկխոսության հայ և թուրք հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։

Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի շուրջ։

Փետրվարի 24-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Թըլըչի երկրորդ հանդիպումը։ Հատուկ ներկայացուցիչները վերահաստատեցին, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումն է։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բացակայության մասին

1991-ի դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, բայց մինչ օրս հրաժարվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

1993-ին Թուրքիան միակողմանիորեն փակեց իր օդային և ցամաքային սահմանները Հայաստանի հետ: Օդային սահմանը բացվել էր 1995-ին` միջազգային հանրության ճնշման ներքո: Ցամաքային սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք անընդունելի պայմաններ, մասնավորապես` հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից:

1991 թվականից ի վեր արվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման մի շարք փորձեր, որոնք արդյունք չեն տվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով:

Հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008-ի աշնանը նախաձեռնել էր Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը: 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն 2010 թվականի ապրիլի 22-ին Սարգսյանն իր հրամանագրով կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել այն։