Բավ է պառակտվել
16-02-2023 19:24

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապահովի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումն առաջին հերթին, կապահովի կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, երկրորդ՝ տնտեսական համագործակցություն, ինչպես նաև փոխգործակցություն այլ ոլորտներում։ Այս մասին «Անոդոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ կարգավորման բանակցություններում Հայաստանի դեսպան Ռուբեն Ռուբինյանը։

Նա նշել է, որ թեև բանակցությունների հաջորդ փուլի օրը դեռ նշանակված չէ, սակայն շատ կարևոր է, որ Հայաստանն ու Թուրքիան կապող կամուրջը բացվել է ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ։

«Արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ մենք պայմանավորվածություններ ձեռք բերեցինք որոշ հարցերի շուրջ։ Օրինակ՝ մենք պայմանավորվեցինք համատեղ վերակառուցել Անիի պատմական կամուրջը, որի մի մասը գտնվում է Հայաստանում, մյուս մասը՝ Թուրքիայում, և արագացնել հարաբերությունների կարգավորման գործընթացը, որպեսզի սահմանն ամբողջությամբ բացվի»,- ասել է Ռուբինյանը։

Փաշինյանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար միջազգային հանրության աջակցության անհրաժեշտության մասին
Երևանը նշել է ակնկալիքներն Անկարայից՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար
Ադրբեջանը խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. ՀՀ վարչապետ
Աջակցությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է
Ռուսաստանը ողջունում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը․ Լավրով