Բավ է պառակտվել
15-08-2018 13:17

Հայաստանում նոր՝ քրիստոնեա – դեմոկրատական քաղաքական կուսակցություն կստեղծվի

Հայաստանում կստեղծվի նոր քրիստոնեա – դեմոկրատական քաղաքական կուսակցություն: Քաղաքագետ Լևոն Շիրինյանը տեղեկացրել է, որ հիմնադիր ժողովը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի կեսերին:
«Մենք որոշել ենք ամրապնդել «թավշյա » հեղափոխության արդյունքները և ստեղծել համաքրիստոնեական բարոյականության և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված կուսակցություն: Նոր կուսակցության ստեղծումը թելադրված է Չորրորդ հանրապետության կայացման ընթացքի լճացում թույլ չտալու ցանկությամբ», - ասել է նա:
Քաղաքագետի խոսքերով՝ կուսակցությունը լինելու է աջ-կենտրոնամետ՝ համադրելով սոցիալիստական ու պահպանողականության (կոնսերվատիզմի) տարրեր, ինչը թույլ կտա պաշտպանել բնակչության լայն շերտերի շահերը:
«Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է, և անհրաժեշտություն կա ստեղծել այնպիսի կուսակցություն, որը կառաջնորդվի քրիստոնեական բարոյականությամբ ու կպաշտպանի ինչպես Հայաստանի Առաքելական եկեղեցու, այնպես էլ մեր ժողովրդի հոգևոր ժառանգությունը: Կուսակցությունը բացառապես աշխարհիկ է և ոչ մի կապ չի ունենալու կրոնի հետ: Իր կառուցվածքով այն կլինի լիբերալ և թույլ կտա իր անդամներին ազատ գործել կանոնակարգի շրջանակներում»,- պարզաբանել է նա:
Շիրինյանը տեղեկացրել է, որ կուսակցությունը մտադիր է աջակցել Փաշինկանի կաբինետի քաղաքականությանը, սակայն, ամենայն հավանականությամբ, առանձին կմասնակցի արտահերթ ընտրություններին:
«Մեր նպատակը քաղաքական խնդրի լուծումն է: Եթե մենք վաստակենք բնակչության վստահությունն, ապա կանցնենք խորհրդարան, եթե չանցնենք՝ կնախապատրաստենք նոր մշակութային, գաղափարախոսական և քաղաքական հեղափոխություն», - հայտարարել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ է նոր կուսակցությունը հրաժարվել միանալ արդեն գոյություն ունեցող «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության» հետ, որը գլխավորում է պատգամավոր Խոսրով Հարությունյանը, Շիրինյանը նշել է, որ նրանց միջև գույություն ունեն արմատական տարբերություններ, այդ թվում և՝ բարոյական:
«Մենք չենք ստեղծում «գրպանի» կամ մեկ անձի կուսակցություն: Մենք տարբերվում ենք բոլոր ասպեկտներով:Մեր գաղափարախոսական հիմքը Հայկական Առաքելական եկեղեցու բարոյա-արժեքային համակարգն է: Ինչ վերաբերում է փոխհարաբերություններին՝ ապա մենք մտադիր չենք համագործակցել նրանց հետ, ով թաթախված է կոռուպցիայի մեջ», - հայտարարել է նա: