Բավ է պառակտվել
19-01-2021 15:47

Նոր նշանակումներ և կադրային տեղափոխություններ ՀՀ կառավարությունում

Երկուշաբթի ՀՀ վարչապետի առաջարկով Հայաստանի նախագահն ազատել է Թորոսյանին առողջապահության նախարարի պաշտոնից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին նշանակել է վարչապետի աշխատակազմի ղեկավար: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է կառավարության կայքում:

Կառավարության կայքում հրապարակված մեկ այլ հրամանագրով Էդուարդ Աղաջանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Աղաջանյանն այս պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի մայիսի 10-ին:

Նույն օրը մեկ այլ հրամանագրով Անահիտ Ավանեսյանը նշանակվել է Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնում:

Հիշեցնենք, որ մինչ այդ նա զբաղեցնում էր առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը:

Հրամանագրերը ստորագրվել են Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Հայաստանի կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի համաձայն:

Արսեն Թորոսյանը Հայաստանի առողջապահության նախարար քր նշանակվել 2018 թվականի մայիսի 12-ին: