Բավ է պառակտվել
26-02-2022 21:40

Նոր մանրամասներ․ Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդները քննարկել են Փաշինյանի այցը Մոսկվա, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի գործունեության հետ կապված հարցեր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել շաբաթ օրը։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամլո ծառայությունից։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հետ կապված հարցեր, անդրադարձել Ռուսաստանի Դաշնություն ՀՀ վարչապետի ապրիլին սպասվող պաշտոնական այցի օրակարգին։

Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ շարունակվել է մտքերի փոխանակումը 2020թ.նոյեմբերի 9-ին, 2021թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների` ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրագործման գործնական քայլերի վերաբերյալ, ներառյալ՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման հարցերը։