Բավ է պառակտվել
12-08-2019 12:59

Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան է նշանակվել Ալան Գոգբաշյանը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան կդառնա Ալան Անդրանիկ Գոգբաշյանը, հաղորդել է բրիտանական կառավարությունն իր պաշտոնական կայքում։

Այդ պաշտոնում նա կփոխարինի Ջուդիթ Ֆարնուորթին, ով անցնում է այլ դիվանագիտական աշխատանքի։

Գոգբաշյանն իր պարտականությունների կատարմանը կանցնի սեպտեմբեր ամսին։

Գոգբաշյանն աշխատում է բրիտանական ԱԳՆ համակարգում 2008 թվականից ։