Բավ է պառակտվել
20-06-2019 16:00

Սահմանադրական դատարանի նոր անդամը երդում է տվել Հայաստանի խորհրդարանում

Հունիս 18-ին ընտրված Հայաստանի Սահմանադրական դատարանի նոր անդամ Վահե Գրիգորյանը երդում է տվել հինգշաբթի Ազգային ժողովի նիստում։

Նա ելույթը սկսել է նշելով, որ երկար ճանապահ է անցել մինչև այս պաշտոնին ընտրվելը, բայց միշտ գիտակցել է, թե ինչ պատասխանատվություն է ստանձնում։ Նա նշել է, որ մուտք է գործում մի մարմին, որը շարունակում է իր գործունեությունն անցումային շրջանի տրամաբանությամբ։

Գրիգորյանը նաև բարձրացրել է Սահմանադրական դատարանի գործունեության խնդիրը ներկայիս ձևաչափով։

“Այսօր այս երդումը տալու պահից լինելու եմ ՍԴ երկրորդ դատավորը։ Դուք ճիշտ լսեցիք, ես ասացի, որ կդառնամ երկրորդ դատավորը։ Սահմանադրական դատարանի քվորումը պահանջում է առնվազն 5 դատավոր՝ որոշումներ կայացնելու համար։ Մինչդեռ Սահմանադրական դատարաում անցած մեկ տարվա ընթացքում որոշումները կայացրել են դատարանի անդամները։ Սա խնդրահարույց պրակտիկա է։ Այս բոլոր հարցերը քննարկման առարկա կդառնան։

Ըստ նրա՝ սահմանադրական մարմիններն այսպիսով կարող են ոչ սահմանադրական դառնալ։

“Երբ Սահմանադրական դատարանում խնդիրներ են առաջանում, մանավանդ՝ կապված դատավորների կազմի հետ, սա արդեն ոչ թե խնդիր է, այլ՝ ճգնաժամ”,-ասել է Գրիգորյանը։

Ամփոփելով իր ելույթը, Գրիգորյանն ասել է, որ երդումը տալու պահից սկսած նա մոռանում է բոլոր նախկին պայմանավորվածությունները և քաղաքական դիրքորոշումները։ Նրա միակ նպատակն է դառնում շառայությունը ՍԴ դատավորի պաշտոնում։