Բավ է պառակտվել
18-01-2021 10:56

Նորընտիր պատգամավորն արդեն հայտնել է «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին

Ավելի վաղ մանդատից հրաժարված իշխող կուսակցությունից պատգամավոր Տիգրան Կարապետյանի փոխարեն պատգամավոր է դարձել Աննա Գրիգորյանն, ով արդեն հայտնել է խմբակցությունից դուրս գալու մասին։

Հայաստանի Ազգային ժողովում կա նոր պատգամավոր՝ Աննա Գրիգորյանը, ով ստանձնեց իր մանդատից հրաժարական տված Տիգրան Կարապետյանի աթոռը: Այս մասին խորհրդարանի հաջորդ նստաշրջանում հայտարարեց խոսնակ Արարատ Միրզոյանը:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրեց պաշտոնաթող Տիգրան Կարապետյանի մանդատը հաջորդ թեկնածուին տալու մասին արձանագրությունը: Ըստ այդ արձանագրության, մանդատը տրվում է հաջորդ թեկնածու Աննա Գրիգորյանին, ով 12-րդ ընտրատարածքի ցուցակում առավելագույն ձայներ է ստացել», - ասաց Միրզոյանը:
Այնուհետեւ Գրիգորյանը երդվեց խորհրդարանի ամբիոնից:

Դեռևս դեկտեմբերի վերջին, երբ հայտնի դարձավ, որ հեռացած Կարապետյանի փոխարեն մանդատը ստանալու է Գրիգորյանը, վերջինս հայտարարեց, որ հեռանում է իշխող «Իմ քայլը» խմբակցությունից: