Բավ է պառակտվել
02-01-2023 18:03

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը ստանձնեց պաշտոնը

Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Տասմագամբետովը հունվարի 1-ից ստանձնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Ավելի վաղ Կազմակերպության պետությունների ղեկավարները, պլանավորված ռոտացիայի շրջանակներում, որոշել էին 2023 թվականի հունվարի 1-ից երեք տարի ժամկետով Տասմագամբետովին նշանակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, հայտնում է «Ինտերֆաքսը»։

65-ամյա Տասմագամբետովը տարբեր ժամանակներում եղել է Ղազախստանի վարչապետը, հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ալմաթիի և Ղազախստանի մայրաքաղաքի ակիմը, պաշտպանության նախարարը, մինչև 2019 թվականի դեկտեմբերը եղել է Ռուսաստանում Ղազախստանի դեսպանը։ Նախագահ Կասիմ-Ժոմարտի հրամանագրով Տոկաևը պաշտոնաթող է արվել և ուղարկվել տարիքային թոշակի։