Բավ է պառակտվել
18-10-2018 12:42

Հայաստանի նոր ընտրական օրենսգիրք․ի՞նչ է փոփփոխվելու խորհրդարանի ընտրություններից առաջ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հայտարարել է իր հրաժարականի մասին, այսպիսով մեկնարկելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործընթացը։ Փաշինյանն ակնկալում է, որ մոտակա երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը չի կարողանա երկու անգամ ընտրել կառավարության նոր ղեկավար, ինչը կհանգեցնի Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Կառավարությունը ձգտում է ընտրություններն անցկացնել ըստ նոր ընտրական օրենսգրքի և այդ նպատակով փորձում է խորհրդարանում շուտափույթ կազմակերպել քվերկություն ու ստանալ օրինագծի հավանությունը։

Հոկտեմբերի 16-ին նախարարների կաբինետը հավանություն է տվել “Հայաստանի հանրապետության ընտրական օրենսգրքում մի շարք լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին” կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ Կառավարության որոշմամբ առաջարկվել է Ազգային ժողովին հոկտեմբերի 22-ին հրավիրել արտահերթ նիստ օրինագծի փաթեթը քննարկելու համար։ Փաշինյանը, կառավարության նիստում խոսելով ԸՕ լրացումների նախագծի մասին, ասել է, որ փոփոխություններն ուղղված են գործընթացի պարզեցմանը։ Նա նշել է, որ այսօր շատ է խոսվում այն մասին, որ փոփոխություններն ընդունելուց հետո կպահանջվի որոշակի ժամանակ, որպեսզի հասարակական և քաղաքական ուժերը կարողանան ծանոթալ դրանց հետ, սակայն փոփոխությունները միայն կպարզեցնեն գործընթացը։ “Քվեարկությունը տեղի կունենա առանց գրիչների։ Այլ խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ նորից կունենա իր քվեաթերթիկը։ Քաղաքացիների համար քվերակությունը նման կլինի 2017թ․ընտրություններին, բայց ավելի պարզեցված տարբերակով։ Եթե նախկինում ընտրողը կարող էր նշում անել քվեաթերթիկում, ապա այսօր նման անհրաժեշտություն չի լինի, այժմ գրիչն ընդհանրապես հարկավոր չէ։ Այսինքն, քաղաքացիներն, առանց որևէ նշում անելու, պետք է պարզապես դնեն քվեաթերթիկը ծրարի մեջ։ Ընտրական գրավի, տոկոսների հետ կապված բոլոր այլ փոփոխությունները ուղղված են գործընթացի պարզեցմանը», - ասել է կառավարության ղեկավարը:

Ինչպես նշված է փոփոխությունների նախագծում, ընտրական օրենսդրության բարեփոխման նպատակը Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի ստեղծումն է: Փաստաթղթի նախագծի նկարագրության մեջ նշվում է, որ նոր ընտրական օրենսգիրքը ուղղված է ընտրողների համար հասկանալի և կանխատեսելի ընտրական գործընթացների ներդրմանը, ընտրական վարչարարության բարելվմանը բոլոր օղակներում, ընտրարշավների ֆինանսավորման հսկողության արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը, նախընտրական կաշառքների և ընտրողների վրա ճնշումների բացառմանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրմանը, կրկնակի քվեարկության դեմ երաշխիքների ամրապնդմանը, քվեարկության գործընթացների հասանելիության ապահովմանը, ընտրությունների վերահսկողությունն իրականացնող կառույցների պատշաճ աշխատանքների ապահովմանը:

“Այս ամենն անխուսափելիորեն կհանգեցնի հասարակության վստահության աճին ընտրությունների ինստիտուտի նկատմամբ, արդարության ընկալման վերականգնմանը, ընտրվող իշխանությունների լեգիտիմության բարձրացմանը”,-ասվում է փաստաթղթում։

Նոր ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրական համակարգը կդառնա պարզ համամասնական, այսինքն՝ նոր օրենսգրքով բացառվում է տարածաշրջանային կամ այսպես կոչված վարկանիշային ցուցակների վերաբերյալ դրույթը: Նոր օրենսգրքի համաձայն, ընտրություններին մասնակցող կուսակցությունները կամ դաշինքները կարող են առաջարկել միասնական ընտրացուցակ, ներառյալ առնվազն 60 և ոչ ավելի, քան 300 թեկնածու: Ցանկը կարող է ներառել նաև ոչ կուսակցական թեկնածուներ: Նրանց թիվը, սակայն, չպետք է գերազանցի նախընտրական ցուցակի մեջ ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը: Վերացվում են կոալիցիաների ձևավորման սահմանափակումները և ավելանում է ժամանակը:

Նախատեսվում է նաև կուսակցությունների և դաշինքների համար 1%-ով իջեցնել անցումային շեմը․5 և 7 տոկոսից՝ 4 և 6 տոկոսի համապատասխանաբար, իսկ ընտրական գրավը 10 մլն․դրամից իջեցնել 7,5 մլն դրամի։ Ժամանակի անբավարարության պատճառով ԸՕ փոփոխությունների հեղինակները հրաժարվել են մատնահետքերի միասնական ցանցի ներդրման գաղափարից։

Բացի այդ, անկախ անցումային շեմը հաղթահարելու փաստից, գործող օրենսդրությամբ նախատեսված երեք քաղաքական ուժի փոխարեն խորհրդարանում պետք է ներկայացված լինի առնվազն չորսը։ Անգամ եթե չորս ուժ չհաղթահարի շեմը՝ ձայների առավելագույն թիվ հավաքած չորրորդ կուսակցությունը կանցի խորհրդարան։

Նոր կանոնների համաձայն, ցուցակում յուրաքանչյուր երրորդ թեկնածուն պետք է լինի կին։ Փոփոխությունները նաև նախատեսում են, որ յուրաքանչյուր 19 մանդատի դիմաց քաղաքական ուժը կստանա ևս մեկն՝ ազգային փոքրամասնությունների համար: Հեռուստատեսային բանավեճերի կազմակերպումը նախատեսվում է որպես պարտադիր դրույթ: Պետք է անցկացվի հեռուստատեսային բանավեճի առնվազն մեկ փուլ կուսակցական ցուցակների առաջին դեմքերի մակարդակով:

Նոր օրինագիծով սահմանվում են ընտրական բարեգործության խիստ սահմանափակումներ, այն է՝ արգելվում է բարեգործության քողի տակ ընտրողներին նվիրաբերել կամ տալ արտոնյալ պայմաններով կամ խոստանալ գումար, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ, ինչպես նաև մատուցել կամ խոստանալ ծառայություններ: Զինծառայողների քվեարկության ընթացքում արգելվում է ընտրատեղամասում վերադաս պաշտոնյաների ներկայությունը:

Արտահերթ ընտրությունները դեկտեմբերին փոփոխված ընտրական օրենսգրքով անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է հաստատի նախագիծն այս ամսվա վերջում: ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն ավելի վաղ ասել է, որ օրենսդրական փոփոխությունների նախագիծը պատրաստ է, և եթե խորհրդարանում որևէ խոչընդոտ չլինի՝ այն քվեարկության կդրվի այս ամսվա ընթացքում:

“Ընթացիկ ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալը շատ անցանկալի սցենար է: Այո, եթե խորհրդարանը խնդիրներ չստեղծի, հնարավոր կլինի ժամանակին փոխել օրենսգիրքը, որպեսզի ընտրությունները տեղի ունենան նոր օրենսգրքով”,-ասել է Իոննիսյանը։

Մինչդեռ, քանի դեռ խորհրդարանում մեծամասնությունը նախկին իշխանական՝ Հայասատանի հանրապետական կուսակցությունն է, նոր ընտրական օրենսգրքի քվերակությունը կարող է անվերջ ձգձգվել։ Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Վիգեն Սարգսյանն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ նոր ընտրական օրենսգրքի քննարկումների արդյունքում ասել է, որ կուսակցությունը դեռևս չի որոշել իր դիրքորոշումը փաստաթղթի վերաբերյալ։ “Ես ի սկզբանե համոզված էի, որ փաստաթուղթը հապշտապ խորհրդարանին ներկայացնելով կառավարությունը փորձում է հասարակության մոտ տպավորություն ստեղծել, որ կատարել է իր խուստումը։ Այսինքն՝ խոստում էր տրվել բարեփոխել ԸՕ-ն՝ մենք դա արեցինք, բայց խորհրդարանը չընդունեց։ Եվ ահա այսօր, Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո ես գիտակցեցի, որ իրավացի էի”, ասել է նա։

Նոր ընտրական օրենսգրքի նախագիծը կքննարկվի խորհրդարանում հաջորդ շաբաթ, իսկ Արարատ Միրզոյանը դեռևս քննարկումներ է անցկացնում փաստաթղթի շուրջ յուրաքանչյուր խորհրդարանական ուժի հետ առանձին։

“Ելք” և “Ծառուկյան դաշինք” խմբակցությունների պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, ըստ Միրզոյանի՝ կոնցեպտուալ տարբերություններ չեն արձանագրվել, սակայն ՀՅԴ-ի հետ չեն հասել փոխզիջումային տարբերակի:

“Գոյություն ունի մի քանի դրույթ, որոնց հետ ՀՅԴ ներկայացուցիչները սկզբունքորեն համաձայն չեն, և իրենց դիրքորոշումը կներկայացնեն քվերակության միջոցով։ Խոսքը դասական համամասնական և վարկանիշային համամասնական համակարգերի մասին է”,- նշել է փոխվարչապետը։ Նրա խոսքերով, ՀՅԴ ներկայացուցիչները վերահաստատել են, որ դեկտեմբերն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման լավագույն ժամանակն չէ:

Միրզոյանն ասել է, որ խորհրդարանական ուժերի հետ քննարկվել է չորրորդ ուժի Ազգային ժողով անցնելու հարցը, եթե այն հավաքի ձայների առնվազն 2%-ը։ «Ծառուկյան դաշինք» և «Ելք» խմբակցությունները համաձայն են նոր ԸՕ նախագծի այս կետի հետ:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով վարչապետի հրաժարականը և առաջիկա արտահերթ ընտրությունները, հոկտեմբերի 17-ին քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:

“Մենք մտնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակաշրջան, և խորհրդարանական խմբակցությունները փոխըմբռնում ունեն այս հարցում։ Կարծում եմ, շատ կարևոր է, որ և խորհրդարանը, և նախագահը, և կառավարությունը մշտական կապի մեջ լինեն և տեղեկություններ փոխանակեն իրավիճակի մասին, որպեսզի մենք կարողանանք այս 14 օրն անցկացնել հանրային համերաշխության մթնոլորտում։ Սա անհրաժեշտ է քաղաքական ուժերի ծրագրերի և ռազմավարությունների իրական մրցակցությունն ապահովելու համար”,-ասել է Փաշինյանը։ Նախագահն, իր հերթին, ընդգծել է, որ խորհրդարանի ընտրությունները պետք է անցնեն օրենքի շրջանակներում և առանց միջադեպերի։

 

Հեղինակային հոդված