Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին սկսել է իր առաքելությունը։
Հայաստանում իր առաքելությունը սկսելուց առաջ նորանշանակ դեսպանը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։ Հանդիպմանը վերահաստատվել է հարևանների հետ հարաբերություններին առաջնահերթություն տալու Իրանի կառավարության քաղաքականությունը։
Սոբհանին նախկինում զբաղեցրել է Բաքվում Իրանի դեսպանատան երկրորդ քարտուղարի, Ուկրաինայում և Թուրքմենստանում փոխդեսպանի, Կարաչիում գլխավոր հյուպատոսի, Սիրիայում Իրանի դեսպանի, Արևմտյան Ասիայի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի, Իրանի ԱԳՆ ռազմավարական հարցերով գլխավոր տնօրենի պաշտոնները։
Բավ է պառակտվել