28-05-2026 14:01

Նոր աղմկահարույց ձայնագրություն Մարտունուց. Թաթոյանը բացահայտել է ՔՊ-ականների սպառնալիքները

Արման Թաթոյանը Մարտունու մանկապարտեզների տնօրեններին սպառնալու նոր ձայնագրություն է հրապարակել

Հայաստանի նախկին ՄԻՊ, վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը նոր և ուշագրավ փաստեր է հրապարակել Գեղարքունիքի մարզում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության կողմից վարչական ռեսուրսի կոպիտ կիրառման և սպառնալիքների վերաբերյալ։

Օրեր առաջ Հ1-ի եթերում Թաթոյանը հրապարակել էր մի ձայնագրություն, որտեղ Մարտունու համայնքապետարանի աշխատակիցը մանկապարտեզների տնօրեններից պահանջում էր ապահովել տղամարդ աշխատակիցների պարտադիր ներկայությունը Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի հավաքին: Ըստ Թաթոյանի՝ դրանից հետո տնօրեններին կանչել են համայնքապետարան և հրահանգել գրել այն աշխատողների անունները, ովքեր չեն սատարում ՔՊ-ին:

Այս բացահայտումից հետո, սակայն, իրավապահների կողմից որևէ քայլ չի արվել, իսկ նույն պաշտոնյան անցել է բացահայտ սպառնալիքների՝ տնօրեններին ուղարկելով երկրորդ ձայնագրությունը, որն այսօր հանրայնացրել է Արման Թաթոյանը.

Արման Թաթոյանը վրդովմունք է հայտնել տիրող անպատժելիության մթնոլորտի կապակցությամբ.

Ըստ Թաթոյանի ունեցած տեղեկությունների՝ ձայնագրության հեղինակը Մարտունու համայնքապետարանի աշխատակից Աննա Նավասարդյանն է, ով Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորի բարեկամն է: Թաթոյանը կոչ է արել քաղաքացիներին չվախենալ աշխատանքը կորցնելու սպառնալիքներից և ընտրություն կատարել հանուն պետականության և արդարության:

Բացառիկ ձայնագրություն. Ինչպես են Արմավիրում ուսանողներին հարկադրում մասնակցել Փաշինյանի հավաքին
«Ո՞վ ես դու, որ անարգես մեր հազարավոր քաջերի հիշատակը». Թաթոյանի կոշտ պատասխանը Փաշինյանին
Արման Թաթոյանը հերքում է Փաշինյանի հետ դաշինքը՝ դատապարտելով կեղծ քարոզչությունը և հայտարարելով «կարմիր գիծ»
Քաղաքական անորոշություններ ընդդիմությունում և պաշտոնների կռիվ ՔՊ-ում. ի՞նչ է սպասվում նոր խորհրդարանում
Կառավարությունում կադրային փոփոխություններ են քննարկում՝ վարչապետի արձակուրդի ֆոնին