Բավ է պառակտվել
30-01-2019 17:45

Նոր կառավարության անդամները Փաշինյանի գլխավորությամբ երդում են տվել (տեսանյութ)

Չորեքշաբթի օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ տեղի է ունեցել նախարարների երդման արարողությունը՝ վարչապետի գլխավորությամբ։

“Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը”,- ասել է Փաշինյանը։

Վարչապետից հետո երդում են տվել նաև փոխվարչապետներ Տիգրան Ավինյանը և Մհեր Գրիգորյանն, ինչպես նաև բոլոր նախարարները։

Հունվարի 19-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք նախարարների նշանակման հրամանագրերը։