Բավ է պառակտվել
16-12-2014 16:43

Խորհրդարանական նոր քառյակի մասին առայժմ խոսք չկա.ՕԵԿ

« «Օրինաց երկրի» մասնակցությամբ խորհրդարանական նոր քառյակի մասին դեռ խոսք չկա»,-այսօր նման հայտարարություն է արել ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը՝ խորհրդարանի ոչ իշխանական ուժերի մամուլի ասուլիսում: Ըստ նրա՝ «Օրինաց երկրի» համագործակցությունը մյուս երեք ուժերի հետ տարբեր ուղղություններով է տեղի ունենում: Ավելի վաղ այն ընթանում էր ոչ իշխանական ուժերի պահանջների 12 կետի մասով՝ ուղղված իշխանությանը, ավելի ուշ ընդհանուր մոտեցումներ գտնվեցին Ընտրական օրենսգրքի հարցում: «Մենք համագործակցել ենք եւ շարունակում ենք համագործակցել Հայաստանի համար կարեւորագույն բոլոր ուղղություններով», - վստահեցրել է Շահգելդյանը: