Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման մասին։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև կկնքվի խաղաղության պայմանագիր, և այն հիմնված կլինի բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պաշտոնական հայտարարությունների վրա։ Նոր էսկալացիա չի լինի։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»,- գրել է Փաշինյանը Twitter–ի իր միկրոբլոգում։
Հինգշաբթի ավելի վաղ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանն իրավիճակը տանում է դեպի նոր էսկալացիա, անհրաժեշտ են հուսալի միջազգային բանակցային մեխանիզմներ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ու իրավունքների հարցով Ստեփանակերտ-Բաքու ֆորմատում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար։