Բավ է պառակտվել
02-02-2015 17:24

ԱՄՆ նոր դեսպանը Հայաստան կժամանի եկող շաբաթ

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլզը Երեւան կժամանի եկող շաբաթ։ Այս մասին ասված է դեսպանության Թվիթերյան էջում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 17-ին հաստատել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Միլզը զբաղեցրել է Բեյրութում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Ավելի վաղ նա եղել է նաեւ Մալթայում ԱՄՆ դեսպանության գործերի հավատարմատարը։ Նա աշխատել է Փարիզում, Դուբլինում, Լոնդոնում, Բաղդադում, Իսլամաբադում։