Բավ է պառակտվել
27-01-2015 11:30

ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը շուտով կժամանի Հայաստան

ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը Հայաստան կժամանի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում: «Մենք պատրաստվում ենք դեսպան Միլսի ժամանմանը առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Երբ նրա ժամանման օրը վերջնականապես հստակեցվի, մենք համապատասխան հայտարարություն կանենք»,- ասացին դեսպանությունից: ԱՄՆ Սենատը 2014թ. դեկտեմբերի 16-ին հավանություն է տվել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Միլսի թեկնածությանը: Միլսը Բեյրութում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում: Նա իր դիվանագիտական ծառայությունը սկսել է 1988թ՝ որպես հյուպատոսության աշխատակից Ֆրանսիայում ԱՄՆ-ի դեսպանատանը։ Ապա վերադարձել է Վաշինգտոն՝ աշխատելու Խորհրդային Միության բաժնում՝ հետագայում դառնալով նորանկախ Հայաստանի և Ադրբեջանի բաժնի ղեկավար։ Ռիչարդ Միլսը աշխատել է նաև Մալթայում, Իրաքում, Մեծ Բրիտանիայում, Սաուդյան Արաբիայում, Պակիստանում, Իռլանդիայում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելություններում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Միլսը Հայաստանում փոխարինում է Ջոն Հեֆերնին, ով Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2011-ի աշնանից, սակայն արդեն ավարտել է առաքելությունն ու մեկնել երկրից: