Բավ է պառակտվել
02-12-2022 11:37

ՀՀ խորհրդարանը քննարկում է պատասխանը Ադրբեջանի խորհրդարանի հայտարարության, որ Արցախն իբր Ադրբեջանի մաս է

Հայաստանի խորհրդարանը քննարկում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ ԱԺ հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը։

Այս հարցը քննարկելու համար հրավիրված խորհրդարանի արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն ասաց, որ ավելի վաղ Ադրբեջանի խորհրդարանը ընդունել էր հայտարարություն 2020 թ. 44-օրյա պատերազմի վերաբերյալ, որում նենգափոխվել են ղարաբաղյան հակամարտության էությունը, արդարացրել է սեփական ռազմական հանցագործությունները, Հայաստանի և Արցախի միջազգային կարգավիճակին վնասող գնահատականներ տվել։

«Սխալ գնահատականներ են տրվել 44-օրյա պատերազմի պատճառներին: Հայաստանին ներկայացվել են անընդունելի և իրավական որևէ հիմք չունեցող պահանջներ, կիրառվել է ռազմատենչ հռետորաբանություն: Օգտագործվել են այնպիսի ձևակերպումներ, ինչպիսին է «Արևելյան Զանգեզուր» ձևակերպումը, իրենց տեսակետից գոյություն ունի, այսպես ասած, «Արևմտյան Զանգեզուր», որի նկատմամբ իրենք ունեն ծավալապաշտական նկրտումներ»,- ասաց նա։

Թևանյանն ընդգծեց, որ Ադրբեջանի հայտարարությունը հիմքում դրվել է այն գաղափարը, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է, Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի մաս, իսկ ղարաբաղցիների հետ իրենք կխոսեն իրենց ներքին օրենսդրության շրջանակում:

«Այս ամենն անընդունելի է: Հայաստանի խորհրդարանը պարտավոր է համարժեք պատասխան տալ Ադրբեջանի խորհրդարանի կողմից ընդունված հայտարարությանը, որովհետև լռությունը լավագույն դեպքում վախի, իսկ վատագույն դեպքում համաձայնության նշան է»,- ասաց Թևանյանը։

Հայաստանի խորհրդարանը միջազգային հանրությանը կոչ է անում.

- գնահատական տալ ադրբեջանական ագրեսիային, և դատապարտել Հայաստանի ու Արցախի տարածքների բռնազավթումը,
- պատասխանատվության ենթարկել և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ ռազմական հանցագործությունների համար,
- նպաստել ՄԱԿ-ի կանոնադրության լիարժեք իրագործմանը՝ սատարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը։
Խորհրդարանը դիմում է միջազգային հումանիտար կազմակերպություններին՝ գործուն քայլեր իրականացնել հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց վերադարձի հարցում։