Բավ է պառակտվել
23-02-2015 13:09

ԱԺ-ն չընդունեց Սերժ Սարգսյանի իմպիչմենթը

Հայաստանի խորհրդարանը չընդունեց Սերժ Սարգսյանին իմպիչմենթ հայտնելու մասին նախագիծը, որին կողմ քվեարկեց միայն 4 պատգամավոր, դեմ էին 68-ը: Նախագծի հեղինակը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է: Հատկանշական է, որ նախագիծը քննադատեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ այն անվանելով չմշակված եւ խոցելի: Փոխարենը նախագծին կողմ արտահայտվեց ԱԳ նախկին նախարար, ՀՀՇ վարչության անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսնադր Արզումանյանը՝ հայտարարելով, որ եթե ընդդիմությունը պահանջում է նախագահի հրաժարականը, նա պետք է պաշտպանի ցանկացած նմանատիպ նախաձեռնություն: «Մեկ պահանջում եք Սերժ Սարգսյանի հրաժարականը, մեկլ ասում եք, թե ժամանակը չի: Դե եթե ժամանակը չի, սպասեք հաջորդ ընտրություններին»,-հայտարարել է Արզումանյանը: