Այսօր՝ կայացած ՀՀԿ խորհրդի նիստից հետո, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ նախագահի պաշտոնակատար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, տեղեկացրեց, որ խորհուրդը նաև որոշել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում կլինի ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Խոսնակը նաև ասաց, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը կլինի պատվիրակության նախկին անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավարի հարց չի քննարկվել ՀՀԿ խորհրդի նիստում:
Բավ է պառակտվել