Բավ է պառակտվել
26-07-2019 14:10

Երևան –Ստեփանակերտ հարաբերությունների և Արցախում պատերազմ հրահրող դավադիր ուժերի մասին

Անվտանգությաւն խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոստովանեց որ մի առժամանակ առաջ խնդիրներ եղել են պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև: Այդ մասին ասեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Գրիգորյանը այդպես էլ չբացեց փակագծերը թե ինչ խնդիրների մասին է խոսքը ,այլ մի քանի անգամ նշեց, որ այդ մասին հայտնի է հասարակությանը:
«Հրապարակային ինչ խոսվել է, միայն դրա մասին կարող ենք ասել, այլ բան չեմ կարող ասել»,-ասաց Արմեն Գրիգորյանը:
Նա հիշեցրեց ,որ շուտով Ստեփանակերտում անցկացվելու են Համահայկական խաղեր և դրանով ևս մեկ անգամ կարող ենք արձանագրել, որ հարաբերությունները նորմալ են:
Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարել էր դավադիր ուժեր կան, որոնք ցանկանում են պատերազմ հրարել, արդյո՞ք ԱԽ-ն զբաղվում է դրանով, նա ասաց.
«Բնականաբար դա մեր օրակարգում է, մենք հետևում ենք իրադարձություններին, որպեսզի հնարավորինս բացառենք նման դեպքերը։Այս պահին բանակն ու անվտանգային ուժերը պատրաստ են իրենց առջև դրված ցանկացած առաջադրանք կատարել։ Այս պահին այդ սպառնալիքները մինիմալի են հասցված »:
Հարցին՝ օրինակ, Վիտալի Բալասանյանը մտնո՞ւմ է այդ ուժի մեջ, քանի որ վերջերս ստուգել էին նրա մեքենան, Արմեն Գրիգորյանը կրկնեց նույնը,այն ինչ խոսվել է հրապարակային միայն դրա մասին կարող եմ ասել:
Անվտանգության խորհրդի քարտուղարը խոսեց նաև ռազմական ոլորտում անվտանգության մասին, նշեց, որ ՀՀ-ն նոր սպառազինություն է ձեռք բերել. «Հրապարակային խոսվել է «ՍՈՒ»-ի մասին. 2019 թվականի վերջին «ՍՈւ»-երը պատրաստ կլինեն, 2020-ին արդեն ձեռք կբերենք: Մնացած այլ սպառազինությունների մասին, կարծում եմ, Պաշտպանության նախարարությունը կխոսի, եթե անհրաժեշտություն լինի»:
ԱԽ-ի դեկտեմբերին կայացրած որոշումով, քարտուղարի խոսքով, լուծվել են զորացրված բոլոր սպաների բնակարանային խնդիրները:
Արմեն Գրիգորյանն անդրադարձավ նաև սահմանային գոտում ջրամատակարարման խնդրին. «Արդեն ունենք քաղաքական որոշում, որ մինչև 2020 թվականի հոկտեմբեր, բոլոր պոստերում ջրամատակարարում է լինելու»,- հայտարարեց նա: