Բավ է պառակտվել
30-01-2016 09:47

2015թ. ՀՀ-ում ԱՄՆ ներդրումների ծավալի պատմական մակարդակը միայն սկիզբն է.Օբամա

Դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հունվարի 28-ին իր հավատարմագրերը հանձնել է  Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 
Նախագահ Օբաման շնորհավորել է դեսպան Հովհաննիսյանին հավատարմագրման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպան Հովհաննիսյանի փորձառությունները օգտակար կլինեն հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա փուլում երկու պետությունների բարեկամությունն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու առումով: Դեսպան Հովհաննիսյանը փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու ջերմ բարեմաղթանքները: Նա նաև նշել է, որ Նախագահը Սարգսյանն ներկա կգտնվի այս տարի Վաշինգտոնում անցկացվող Միջուկային անվտանգության գագաթաժողովին, ինչի համար Նախագահ Օբաման հայտնել է իր երախտագիտությունը՝ միաժամանակ բարձր գնահատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային անվտանգության այս նախաձեռնությանը: Իր ուղերձում նախագահ Օբաման նշել է, որ 2015թ. Հայաստանում ԱՄՆ ներդրումների ծավալի պատմական մակարդակի  բարձրացումը միայն սկիզբն է մեծածավալ առևտային ու ներդրումային կապերի, որոնք առանցքային նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, տարածաշրջանի համար, այնպես էլ՝ դրանից դուրս: