Բավ է պառակտվել
11-03-2016 08:50

Պուտինը մեր բոլոր հանդիպումներում ընդգծված քաղաքավարի է.Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունների մասին: Օբամայի խոսքով Պուտինը Ուկրաինայում այդպես էր գործել, որովհետեւ երկիրը աստիճանաբար դուրս էր գալիս Ռուսաստանի ազդեցության ոլորտից: «Նա նույնն արեց նաեւ Սիրիայում, հսկայական ծախսերի գնով ՝ հանուն րր սեփական երկրի բարօրության»,- նշել է պետության ղեկավարը: «Իրական իշխանությունը նշանակում է, որ դուք կարող եք ստանալ այն, ինչ ուզում եք, առանց բռնություն դրսեւորելու անհրաժեշտության»,- ասել է ԱՄՆ ղեկավարը: Օբամայի կարծիքով, Ուկրաինան առաջնություն չէ ոչ ԱՄՆ, ոչ էլ Ռուսաստանի համար: Օբաման շեշտել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը շատ է ուզում, որ Միացյալ նահանգները ագրեսիվ պատասխանեն ռուսական կողմի գործողություններին Լրագրող Ջեֆրի Գոլդբերգը ԱՄՆ ղեկավարին ասել է, որ Պուտինին ինքը պատկերացնում է որպես դաժան ու տհաճ մարդու: Օբաման էլ նրան պատասխանել է որ Պուտինն իր հետ շատ քաղաքավարի է: «Պուտինը մեր բոլոր հանդիպումներում ընդգծված քաղաքավարի է, շատ բաց: Մեր հանդիպումները անցնում են շատ գործնական: Նա երբեք չի ստիպում ինձ սպասել երկու ժամ, ինչպես շատ ուրիշների հետ է վարվում »,- նկատել է ԱՄՆ նախագահը: Օբաման հավելել է, որ Պուտինն ավելի շատ է կարեւորում Ռուսաստանի ու ԱՄՆ–ի հարաբերությունները, քան ամերիկացիներին է թվում: «Նա մշտապես ձգտում է դառնալ մեր գործընկերը ու համատեղ աշխատել մեզ հետ, քանի որ նա այդքան էլ հիմար չէ »,- նշել է ԱՄՆ նախագահը: Նրա խոսքով Ռուսաստանը հասկանում է իր դերն աշխարհում ու այն, որ այս պահին այդ դերը զգալիորեն նվազում է : Օբաման հավելել է, որ նույնիսկ Ղրիմի միացումը ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելը «նրան դերակատար չեն դարձնում»: