Բավ է պառակտվել
02-06-2014 10:32

Օբաման կհանդիպի Ուկրաինայի նորընտիր նախահագին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կուղևորվի Եվրոպա, այդ ընթացքում Վարշավայում նա կհանդիպի Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։

Ինչպես հայտնել է Սպիտակ տան արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Բեն Ռոդսը, Օբաման կայցելի Լեհաստան, Բելգիա և Ֆրանսիա, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Օբամայի եվրոպական շրջագայության գլխավոր նպատակը կդառնա «տրանսատլանտյան կապերի ամրապնդումը» ԱՄՆ-ի դաշնակիցների հետ, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի հետ կապված։

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքերով, կքննարկվեն «Ուկրաինայի կառավարությանը և ժողովրդին աջակցելու, ՆԱՏՕ-ի արդիականացման և ամրապնդման» և այլ շատ հարցեր։