Բավ է պառակտվել
29-09-2014 09:43

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի հավանականությունը Օբաման բացառել է

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման բացառել է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ռազմական բախումները, գրում է Лента-ն: CBS հեռուստաալիքի այն հարցին, թե կա արդյոք ռազմական հակամարտության հավանականություն, Օբաման պատասխանել է. «Ոչ, ես չեմ կարծում, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական բախում տեղի կունենա»: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ-ն «շատ է աշխատել», որպեսզի հանդարտեցնի Արևմտյան Եվրոպայում Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցներին։  Օբաման հիշեցրել է, որ Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածը պարտավորեցնում է բոլոր դաշնակիցներին ռազմական օգնություն հատկացնել այն դեպքում, երբ դաշինքի անդամներից որևէ մեկը հարձակման օբյեկտ դառնա: «Եվ Պուտինը դա հասկանում է»,- ասել է նա:  Ամերիկացի նախագահն ընդգծել է նաև Ուկրաինայի հարցով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների նշանակությունը, որոնք շատ վատ են անդրադարձել երկրի տնտեսության վրա: «Դա վատ է նաև Ռուսաստանի ապագայի համար»,- ասել է Օբաման: