Բավ է պառակտվել
29-09-2014 11:16

Օբաման խոստովանել է, որ ԱՄՆ թերագնահատել է իսլամիստների ուժը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստովանել է, թե ամերիկյան հետախուզությունը թերագնահատել է Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականների ուժը, գրում է Взгляд-ը:
ԱՄՆ նախագահը համաձայնել է ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեպերի հետ, ով ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների զինված ուժերն իսկզբանե չէին գիտակցում, թե որքան լուրջ է իրավիճակը Սիրիայում: Օբաման նաև նշել է, որ դաշնակից իրաքյան զինված խմբերի հնարավորություններն իսլամիստների դեմ պայքարում այնքան համոզիչ չեն, ինչպես պատկերացնում էին ավելի վաղ: Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է, որ «Ալ- Կաիդայի» գրոհայիններն Իրաքում «ստվերում էին հայտնվել» ԱՄՆ զինված ուժերի կողմից կրած պարտությունից հետո, սակայն Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում իսլամիստների ուժերը վերականգնվել են և անգամ՝ ուժեղացել: «Վերջին մի քանի տարիներին Սիրիայում քաղաքացիական պատերազմի քաոսի ընթացքում, որը երկիրը հանգեցրել է անկառավարելի վիճակի, նրանք վերականգնվել են և ուժեղացել»,- հայտարարել է նախագահը՝ հավելելով, որ Սիրիայում ներկայիս վիճակը երկիրը վերածել է «ջիհադիստների համաշխարհային էպիկենտրոնի»: