Բավ է պառակտվել
31-07-2014 10:59

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը սատարել է Օբամայի դեմ հայցը

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը, որտեղ իշխում են հանրապետականները, սատարել է հանրապետական Ջոն Բեյների հայցը նախագահ Բարաք Օբամայի՝ պաշտոնեական դիրքի չարաշահման պատճառով:
Ինչպես նշվում է Ներկայացուցիչների պալատի իրավաբանները մտադիր են խորհրդարանական արձակուրդների ժամանակ պատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Հանրապետական կուսակցության անդամները պնդում են, որ փորձում են պաշտպանել իշխանությունների սահմանադրական տարանջատումը, սակայն Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների խոսքով՝ այս հնարքը նախընտրական հնարք է:

Քվեարկությունից մի քանի ժամ առաջ Օբաման հանրապետականներին կոչ էր արել «վերջ տալ անընդհատ ատելությանը» եւ դրա փոխարեն որեւէ օգտակար բան անել: