Բավ է պառակտվել
18-07-2022 20:12

Հետախուզական տեղեկատվության փոխանակում, համատեղ աշխատանքային ծրագրեր․ Նարիշկինը պատմել է երևանյան հանդիպումների մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկին Երևանում լրագրողներին է ներկայացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի հետ հանդիպումների արդյուքները։

«Բարձր գնահատական է տրվել մեր երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության բովանդակությանը և բնույթին, ընդգծվել է մեր երկու ժողովուրդների ճակատագրերի ընդհանրությունը։ Երկու երկրների համագործակցությունը դրականորեն զարգանում է տնտեսական, ռազմաքաղաքական և հումանիտար ոլորտներում։ Այս համագործակցության մի մասն է կազմում հատուկ ծառայությունների փոխգործակցությունը։ Եվ այսօր իմ գործընկերոջ հետ մենք քննարկել ենք հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցերը, և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ կապված արտաքին սպառնալիքների մի ամբողջ շարք բացահայտելու և կանխելու համատեղ գործողությունները»,- ասել է Նարիշկինը։
Նա հայտնել է, որ բանակցություններխորհրդատվությունները շարունակվելու են։
«Մենք առաջիկա տարիների համատեղ աշխատանքային ծրագիր են կազմում։ Դրական ենք գնահատում մեր փոխգործակցության մակարդակը, համարում ենք այն, նախ՝ վստահելի, շատ պրոֆեսիոնալ և օգտակար մեր երկու երկրների համար»,- ասել է Նարիշկինը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետի մամլո ծառայությու ը հայտնել էր, որ Փաշինյանն ու Նարիշկինը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: