Բավ է պառակտվել
16-07-2021 13:35

Հայտնի է Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելի հայաստանյան այցի օրակարգը

Հուլիսի 16-ին երկօրյա այցով Երևան կժամանի Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելը։

Կառավարության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այցի շրջանակներում նա կհանդիպի Հայաստանի վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումից հետո Փաշինյանը և Միշելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցություններն ամփոփող հայտարարություններով:

Եվրոպական խորհրդի նախագահը կհանդիպի նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: