Բավ է պառակտվել
05-06-2019 15:08

Հրապարակվել է Փաշինյանի Սանկտ-Պետերբուրգ այցի օրակարգը

Հայստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան, հայտնել է կառավարության մամլո ծառայությունը:

Նա կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին (ՊՄՏՀ) և հանդես կգա ելույթով:

Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նախատեսվում են նաև հայկական կառավարության ղեկավարի հանդիպումներ այլ երկրների առաջնորդների, կառավարությունների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:

Փաշինյանը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և հանդես կգա մամուլի ասուլիսով: