Բավ է պառակտվել
22-03-2017 21:01

Վրաստանի ՊՆ-ն հերքում է Ռուսաստանից Հայաստան ռազմական տեխնիկայի տեղափոխման մասին լուրը

Վրաստանի Պաշտպանության նախարարությունում « իրականությանը չհամապատասխանող» են անվանել ընդդիմադիր « Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության ներկայացուցիչների տարածած տեղեկատվությունն այն մասին, որ վրացական տարածքով տարանցմամբ չորեքշաբթի օրը Հայաստանի կողմ է տեղափոխվել ռուսական ռազմական տեխնիկան:
Ինչպես ասված է գերատեսչության տարածած հայտարարության մեջ, խոսքը գնում է ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական նշանակության տեխնիկայի մասին:
Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ ռազմամթերքի տարանցման պարագայում Վրաստանի ՊՆ-ն համապատասխան թույլտվություն է տալիս, սակայն, ինչպես հայտնում են նախարարությունում, արդեն շատ տարիներ է, ինչ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ռուսաստանի կողմից Վրաստանի ՊՆ-ին ուղղված նման դիմում չի եղել, և համապատասխանաբար, չի եղել նաև թույլտվություն՝ վրացական կողմից:
Ավելի վաղ, չորեքշաբթի օրը ՄԱՇ-ի ներկայացուցիչները լրագրողներին հայտարարեցին, որ Վրաստանի Բոլնիսյան շրջանում ռուսական համարանիշերով բեռնատար ավտոմեքենաներ են նկատվել, որոնք, ինչպես ենթադրել են կուսակցությունում, ենթադրաբար Հայաստանի կողմ ռազմական տեխնիկա են տեղափոխում:
Միևնույն ժամանակ ընդդիմության ներկայացուցիչների հայտարարությունը լրագրողներին մեկնաբանել է նաև խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին, որի խոսքերով տեխնիկայի տարանցում իրոք իրականացվել է Բելոռուսի քաղաքացիների կողմից, և դա կատարվել է լիովին համաձայնեցված Վրաստանի օրենսդրությանը հետ, ու խոսքը գնում է այնպիսի տեխնիկայի մասին, որը կիրառվում է փրկարարական աշխատանքներում:
« Այդ տեխնիկան նախատեսված է փրկարարական աշխատանքների համար: Դրանց վրա որևէ զենք տեղադրված չի: Ուստի, մեր իսկ օրենսդրությամբ, այդ տեխնիկան չի մտնում ռազմական նշանակության արտադրանքի մեջ»,- ասել է Սեսիաշվիլին: