Բավ է պառակտվել
27-08-2018 10:04

ԵԱՀԿ-ն օգոստոսի 28-ին պլանային դիտարկում կանցկացնի Արցախում

Օգոստոսի 28-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում կիրականացնի Արցախի և Ադերբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Օմարի լենանցքում , տեղեկացնում է Արցախի արտաքրն գործերի նախարարության մամլո ծառայությունը:
Դիտարկումը կանցկացվի համաձայն Արցախի հանրապետության (Լեռնային Ղարաբաղի հարապետության) իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության:
Արցախի հանրապետության պաշտպանական բանակի դիրքերից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Գենադիե Պաէտրիկան (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստրը (Գերմանիա):
Հանդիպակաց կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն, նրա դաշտային օգնական Միխաիլ Օլառուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Արցախի հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: