Բավ է պառակտվել
25-02-2015 10:22

Ուկրաինայի ճգնաժամը բացասաբար է ազդում ԼՂ հակամարտության վրա. ԵԱՀԿ-ի նախագահ

Ուկրաինայի ճգնաժամը կործանարար ազդեցություն է գործում Հարավային Կովկասի և Մերձդնեստրի հակամարտությունների կարգավորման վրա: Նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը:
Հաշվետվությամբ հանդես գալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների առջև՝ դիվանագետը նշել է, որ Եվրոպան անվտանգության ոլորտում ամենալուրջ մարտահրավերն երին է բախվել «սառը պատերազմի» ժամանակներից ի վեր:
«Մենք չպետք է անտեսենք Ուկրաինայի ճգնաժամի կործանարար ազդեցությունը մյուս այն հարցերի վրա, որոնք դրված են ԵԱՀԿ-ի օրակարգում, մասնավորապես, Մոլդովայի և Հարավային Կովկասի ձգձգվող հակամարտությունները»,- ասել է Դաչիչը:
Նա լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի իրադրության կապակցությամբ:
«Անցյալ տարի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած երեք հանդիպումները ցուցադրեցին երկխոսելու հուսադրող ձգտումը: Սակայն այն ժամանակվանից մենք դարձել ենք իրադրության սրման և քաղաքական գործընթացի դանդաղման վկաները»,- նշել է ԵԱՀԿ նախագահը:
Ինչպես հայտնել է Դաչիչը, առաջիկա ամիսներին ինքը մտադիր է այցելել տարածաշրջան և հանդիպումներ անցկացնել երկրների ղեկավարների հետ: