Բավ է պառակտվել
05-10-2015 07:56

Խաղաղ բնակչության ռմբակոծումը Ադրբեջանի կողմից անընդունելի է. Բորդյուժա

Հավաքական անվտանգության Պայմանագրի կազմակերպության համար անընդունելի է այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին: «Բաղրամյան» զորավարժարանում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Մեզ համար անընդունելի է այն, որ ռմբակոծվել են Հայաստանի տարածքները, ծանր զինատեսակներ են օգտագործվել խաղաղ բնակչության դեմ: Նման դեպքերը մեզ համար բացարձակ անընդունելի են»,- հայտարարել է Բորդյուժան: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ իրենց անհանգստացնում է այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ի խորհրդի, Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների արտաքին գործերի նախարարների հայտարարարությունները հարևան երկրի` Ադրբեջանի վրա որևէ ազդեցություն չեն թողնում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորում ստանա, և իրավիճակն ավելի չսրվի: Նրա խոսքով՝ ներկայում Իրաքում, Սիրիայում և աշխարհի այլ «թեժ կետերում» տիրող իրավիճակը հաշվի առնելով` չպետք է թույլ տալ, որ ևս մեկ «թեժ կետ» առաջանա: