Բավ է պառակտվել
29-03-2022 20:52

ՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանի ՌԱՀ-ի հնարավորությունների օգտագործման հարցը

Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների արտադրական հնարավորությունների օգտագործման հարցը կքննարկվի ապրիլի 1-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական ​​հանձնաժողովին առընթեր Գործարար խորհրդի նիստում։ Այս մասին հայտնում է Կազմակերպության կայքը։

Հանդիպմանը կքննարկվեն նաև ՀԱՊԿ անդամ երկրների ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) ձեռնարկությունների հետ համագործակցության զարգացման հեռանկարային ոլորտները։ Նախատեսվում է նաև քննարկել ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև ռազմատնտեսական համագործակցության մակարդակի հետագա բարձրացման, համագործակցության և ինտեգրացիոն կապերի զարգացման հարցեր։

Միջոցառումն անցկացվելու է «ArmHighTech-2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բիզնես ծրագրի շրջանակներում՝ Ալեքսանդր Նոզդրաչևի նախգահությամբ։

Նիստին ելույթ կունենան են Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար, Ռազմատնտեսական համագործակցության միջպետական ​​հանձնաժողովի հայկական ազգային մասի ղեկավար Դավիթ Սահակյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

Գործարար խորհրդի ազգային մասերի ղեկավարներից և անդամներից բացի նիստին կմասնակցեն ՀԱՊԿ-ում ռազմատնտեսական (տեխնիկական) համագործակցության Ռուսաստանի Դաշնության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի անդամները՝ Խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Միխայիլ Օսիկոյի, ինչպես նաև Ռուսաստանի ՌՏՀԴԾ-ի տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժովի ղեկավարությամբ:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական ​​հանձնաժողովին առընթեր Գործարար խորհուրդը ձևավորվել է ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական ​​հանձնաժողովի որոշման համաձայն և կոչված է վերլուծելու և մշակելու առաջարկներ ռազմատնտեսական համագործակցության ոլորտի առավել կսրևոր խնդիրների լուծման համար։