Բավ է պառակտվել
09-10-2020 00:13

ՀԱՊԿ-ը մարտահրավեր է համարում զինյալների տեղափոխումը ղարաբաղյան հակամարտության գոտի

ՀԱՊԿ-ը մարտահրավեր է տեսնում օտարերկրյա զինյալներին ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխման հարցում ոչ միայն իր մասնակիցների, այլև տարածաշրջանի համար:

«Հիմա ինձ համար դժվար է դատել զինյալներին հակամարտության գոտի տեղափոխման մասշտաբների մասին: Ըստ ամենայնի, դա գոյություն ունի։ Այնտեղ են հայտնվում գրոհայիններ, վարձկաններ։ Անշուշտ, դա վնաս է հասցնում։ Դա որոշակի մարտահրավեր է ոչ միայն մասնակից կողմերի, այլ նաև մնացածների համար։ Մենք ելնում ենք դրանից», - ասել է Զասը RT- ին տված հարցազրույցում:

ՀԱՊԿ-ն առայժմ չի դիտարկում օտարերկրյա զինյալների Լեռնային Ղարաբաղ տեղափոխմանը հակազդելու լրացուցիչ միջոցառումների ընդունումը, հավելել է Ստանիսլավ Զասը: