Բավ է պառակտվել
18-07-2014 11:03

ՕԵԿ-ը ՀԱԿ-ում կռիվ է գցել. ՛՛Իրավունք՛՛

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ վստահելի աղբյուրի՝ ՀԱԿ-ի երիտասարդական թեւում բավականին լուրջ լեզվակռիվ է եղել ՕԵԿ-ի կազմակերպած այսօրվա հանրահավաքին մասնակցել-չմասնակցելու շուրջ։ Թեեւ ԼՏՊ-ն Արթուր Բաղդասարյանին անվանել է «Բաղրամյան 26-ի» ներդրած կեղծ ընդդիմադիր ու որոշված է հեռու մնալ հանրահավաքից, այնուամենայնիվ ՀԱԿ կառույցի երիտասարդական կառույցի այն թեւը, որը հարում է Արամ Մանուկյանին, համարում է, որ կապ չունի, թե ով է կազմակերպել հանրահավաքը, պետք է գնալ եւ ակտիվություն ապահովել։ Մյուսները դրան պատասխանում են «առաջնորդի» անհերքելի հեղինակության հանգամանքով ու պնդում, որ ԼՏՊ-ն ավելի լավ գիտի ճիշտն ու սխալը»։