Բավ է պառակտվել
11-06-2014 10:33

Իշխանությունների խոնարհ հարսը՝ ՕԵԿ-ը, լուրջ ընդդիմադիր է դարձել

«Հրապարակը» գրում է. «ՕԵԿ-ն ստանձնել է այս կառավարության անխնա քննադատի դերը։ 6 տարի իշխանության խոնարհ հարսը եղած ՕԵԿ-ը երեկ ԱԺ հայտարարությունների ժամին շշմեցրեց իր համարձակությամբ. 3 պատգամավորները՝ Իշխան Խաչատրյանը, Մհեր Շահգելդյանը եւ Հեղինե Բիշարյանը, քննադատեցին տարբեր օղակների, իսկ Բիշարյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղակի մեղադրեց դեմագոգության մեջ:

«Տարիներ շարունակ խոսվում է աղքատության նվազման, հավասար դաշտի ստեղծման, սոցիալական հավասարության սկզբունքների մասին, սակայն, երբ գալիս է կոնկրետ քայլեր անելու ժամանակը, նման կերպ խոսողները շարժվում են հարուստին ավելի հարստացնելու, սոցիալական անհավասարությունն ավելի խորացնելու ճանապարհով»: Խոսքը շքեղության հարկից հրաժարվելու մասին է»։