Բավ է պառակտվել
18-02-2014 13:52

ՕԵԿ-ը սկզբունքային ուժ է և հավատարիմ ՛՛Հանրապետականին՛՛

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, ՛՛Օրինաց երկիր՛՛ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ իրենք չեն միանալու ՀՀ ԱԺ 4 ոչ կոալիցիոն ուժերի համատեղ պահանջին, այն է՝ ՀՀ Կառավարության հրաժարականը:

Բիշարյանը հավելեց, որ ՕԵԿ-ը կնքել է կոալիցիոն պայմանագիր Հանրապետական կուսակցության հետ մինչեւ 2017թ.: Մենք սկզբունքային ուժ ենք եւ հավատարիմ ենք մնալու մեր կոալիցիոն պայմանագրին»,- ասաց պատգամավորը:

Հեղինե Բիշարյանն ընդունում է, որ կառավարությունը որոշ հարցերում թերանում է: «Որեւէ մեկը հակառակ կարծիք չի հայտնում, որ կան խնդիրներ, որոնք չեն լուծվել: Ժողովրդին մտահոգող խնդիրներն այնքան արագ են աճում, քան կառավարությունը լուծում է դրանք»:

ՕԵԿ պատգամավորը հորդորեց կառավարության անդամներին արագ գործել:

Հիշեցնենք, որ ԱԺ չորս ոչ կոալիցիոն ուժերը պատրաստվում են խորհրդարանում բարձրացնել կառավարությանն անվստահություն հայտնելու համատեղ պահանջը: Նախատեսվում է, որ այդ հարցը կքննարկվի առաջիկա քառօրյա նիստում: