Բավ է պառակտվել
01-02-2016 15:44

Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը հրաժարվել է օգնությունից

Երբ հայտնի է դարձել Լևոն Տեր-Պետրոսյանի ԱՄՆ այցելության մասին, Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի հետ՝ պարզելու այցելության ընթացքում առաջին նախագահին աջակցություն ցուցաբերելու հետ կապված հարցերը: Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով հարցին, թե ճիշտ են արդյոք տեղեկությունները, թե Լևոն Տեր-Պետրոսյանի ԱՄՆ այցելության ժամանակ ՀՀ դեսպանությունը և Լոս-Անջելեսում գլխավոր հյուպատոսությունը որևիցե ուշադրություն չեն դարձրել նախկին նախագահին:«Նախկին նախագահի գրասենյակից հայցել են միայն ապահովել ամերիկյան օդանակավայանում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվելը, ինչը և արվել է։ Այլ հարցերով օժանդակելու ՀՀ դեսպանության առաջարկությանն ի պատասխան, առաջին նախագահի գրասենյակից արձագանքել են, որ որևիցե այլ աջակցության կարիք չկա»,-ասել է Տիգրան Բալայանը: