Բավ է պառակտվել
13-10-2014 14:01

Հոկտեմբերի 10-ին Մինսկում կայացածն անակնկալ չէր.քաղաքագետ

Այսօր հրավիրված մամուլի ասոիլիսի տնթացքում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն անրադառնալով ՀՀ–ի ԵՏՄ-ին անդամակցելու հարցին համոզմունք հայտնեց, որ որ այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալու էր, այդ իմաստով անակնկալ չկար, խնդիրը միայն ժամկետն էր, թե երբ կստորագրվի համաձայնագիրը: «Սա ոչ թե վերջն է, այլ սկիզբն է մի իրավիճակի, որի զարգացումը բացառապես կախված է Եվրասիական տնտեսական միության զարգացման ուղուց»,-նշեց քաղաքագետը: Ըստ նրա՝ զարգացման սցենարները շատ-շատ են, դրանք կախված են տարբեր գործոններից` և ՌԴ հարաբերություններից Արևմուտքի հետ, և Ղրղզստանի միավորման շուրջ զարգացումներից, ուկրաինական իրավիճակից և այլն:
Խոսելով ԼՂՀ վարչապետի հայտարարությանը, թե Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին միանշանակ չի ընդունվել նաև արցախցիների կողմից և ինչ զարգացումներ կարելի է սպասել այս իմաստով, քաղաքագետը նշեց, որ ՀՀ և ԼՂՀ սահմանին մաքսակետի տեղադրման մասին որևէ տեղ, բացի մամուլից, գրված չի եղել և դա ավելի շատ ներքաղաքական բանավեճի թեմա է եղել, որը հասկանալիորեն լքել է Հայաստանի սահմանները:
«Իրականում մաքսակետ այսօր էլ գոյություն ունի Հայաստանի և Արցախի միջև, պարզապես շատ անգամ մենք դրա կողքով անցնում ենք առանց ուշադրություն դարձնելու, բայց այն գոյություն ունի: Իսկ այնպիսի մաքսային կետ, որտեղ մաքսայինի հայ աշխատակիցը թույլ չի տա անցկացնել Ղարաբաղ ինչ-որ ապրանք և մաքսայինի ղարաբաղցի աշխատակիցը թույլ չի տա ձու կամ այլ գյուղմթերք տեղափոխել Հայաստան` անլուրջ է»,- հստակեցրեց Ալեքսանդր Իականդարյանը: