Բավ է պառակտվել
26-10-2020 14:22

Հոկտեմբերի 29-ին Ժնևում տեղի կունենա Մնացականյան-Բայրամով հանդիպումը

Հոկտեմբերի 29-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությունում:
Նշվում է, որ ինտենսիվ բանակցությունների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում անհապաղ մարդասիրական հրադադարի ռեժիմի կիրառումը, հրադադարի ռեժիմի վերահսկման համար հնարավոր դիտորդական առաքելության չափորոշիչներն ու հակամարտության համապարփակ լուծման համար հիմնական բովանդակային տարրերի քննարկումը սկսելուն վերաբերող հարցեր՝ համաձայն հոկտեմբերի 10-ի ձեռք բերված համատեղ հայտարարության:
«Համանախագահները և արտգործնախարարները պայմանավորվել են հոկտեմբերի 29-ին կրկին հանդիպել Ժնևում։ Հանդիպման ժամանակ քննարկվելու է հրադադարի ռեժիմի կյանքի կոչման գործընթացը՝ ըստ համաձայնեցված ժամանակացույցի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքների համապատասխան»,- ասվում է հայտարարությունում։

Արմինե Գևորգյան