Բավ է պառակտվել
03-04-2016 08:57

ԼՂ հակամարտությունը հնարավոր է լուծել միայն խաղաղ ճանապարհով,Օլանդ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն բանակցությունների միջոցով, հայտարարել է Ղարաբաղի կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ երկրներից մեկի` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
«Երկրի նախագահը խորապես ցավում է լուրջ միջադեպերի համար, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի հրադադարի շփման գծի մոտ, որոնց հետևանքով զոհեր են գրանցվել, այդ թվում` խաղաղ բնակչության շրջանում», — ասվում է Ելիսեյան պալատի հայտարարությունում։
Օլանդը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն դրսևորել և խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։
«Բանակցություններից բացի ոչ մի այլ ճանապարհ չկա։ Հանրապետության նախագահը, ով 2014 թվականին Փարիզում ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, հաստատում է իր հավատարմությանը հակամարտության խաղաղ կարգավորմանն առավելագույն սեղմ ժամկետներում», — ասվում է Օլանդի հայտարարության մեջ։